Գլխավոր Լուրեր Դեկտեմբերին պատրաստ կլինի ավտոբուսների նոր պարկը. Հայկ Մարության

Դեկտեմբերին պատրաստ կլինի ավտոբուսների նոր պարկը. Հայկ Մարության

0
1134

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի:

Այնուհետ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ զրուցեցինք ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Մեկնեցինք նաև մետրոպոլիտեն և ծանոթացանք մեր կարևորագույն տրանսպորտային կառույցի աշխատանքների որոշ մանրամասների»: