Գլխավոր Լուրեր Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Հայկ Մարությանին

Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Հայկ Մարությանին

0
1124

րևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։ Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք»,- նշել է Դավիթ Խաժակյանը։