Tert.am-ը գրում է․
Ադրբեջանում առաջիկա օրերին կհաստատվի նախարարների կաբինետի նոր կառուցվածքը: Այդ մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի բոլոր անկյուններում բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվածքային: Դա նորմալ գործընթաց է: Անցած շաբաթ հաստատվել է նախագահական աշխատակազմի նոր կառուցվածքը, մոտ ապագայում կձևավորվի նոր խորհրդարանը, իսկ առաջիկա օրերին արդեն կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը»,- հայտնել է Ալիևը` ընդունելով նախագահի աշխատակազմի քարտուղարության նախկին ղեկավար Դիլյարա Սեյիդզադեին:
Նա նշել է, որ պետք է պայմաններ ստեղծել նոր, երիտասարդ կադրերի համար, որպեսզի նրանք իրենց դրսևորելու հնարավորություն ունենան:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...