Նոյեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ընդունվեց, որ մի «Մերսեդեսի» ապակին կոտրել են ու սրահից պլանշետ գողացել։ Օրեր տեւած հետախուզական միջոցառումների արդյունքում Մաշտոցի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Երեւանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։
Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված կասկածյալը շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...