Գլխավոր Լուրեր Աբու-Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատան պարզաբանումը. infocheck.am

Աբու-Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատան պարզաբանումը. infocheck.am

0
1459

Tert.am-ը գրում է․

Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը Տեղեկատվության ստուգման կենտրոնին տեղեկացրել է, որ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ Ազգային ժողովում նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

Գագիկ Ծառուկյանը նաև ասել էր, որ ինքն անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։

Կայքը նաև հիշեցնում է, որ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, Աբու Դաբիի թագաժառանգը չէ։

Դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» նաև հայտնել են, որ նախագահի որդին Հայաստան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։

Թագաժառանգի՝ Հայաստանում երբևէ չլինելու հանգամանքը հաստատում են նաև Արտաքին գործերի նախարարությունից։