Գլխավոր Լուրեր Պատահարներ Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել

Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել

1090
0

«911» ծառայություն դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի ետևի ապակին: