Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կրճատել առաջին թիմի ֆուտբոլիստների թիվը, տեղեկացնում է AS-ը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիայի չեմպիոնը կփորձի վարձակալության հանձնել թիմի 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Կառլոս Ալենիային և 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլար Տոդիբոյին:
«Բարսելոնան» հունվարին տրանսֆերի կհանի նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, որն ավելի վաղ հայտարարել էր «Սևիլիա» վերադառնալու ցանկության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Արտուրո Վիդալի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: