Գլխավոր Լուրեր Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290...

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար

0
1304

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է գնումների ընթացակարգից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Մոտ 138 մլն դրամի մատակարարը  «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն  է:

Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով։ Ըստ այդմ՝ Ամանորի և Սուրր Ծննդյան սաներին նվիրված «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան մանկական համերգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: