Գլխավոր Սպորտ «Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

1254
0

Լա Լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ուժերը չափեց կատալոնական «Էսպանյոլի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը: 79-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Արքայական ակումբն այժմ 34 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Էսպանյոլը» 9 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Էսպանյոլ»՝ 2:0

Ռաֆայել Վարան, 37, Քարիմ Բենզեմա, 79