Գլխավոր Դեսից-դենից Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ...

Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ` նվիրված Գյումրիին

0
2452

Գյումրիին նվիրված տեսանյութի հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրուն նվիրված տեսանյութ է հրապարակել` «Ես գիդեմ, օր դու սաղ ես» խորագրով։ Մխիթարյանը տեսանյութը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«1988 թ., 7-ը դեկտեմբերի… Իմ սերնդակիցներն իրենց կյանքը բաժանում են երկու հատվածի՝ մինչև դեկտեմբերի 7-ը ու դրանից հետո: Համոզված եմ, որ մի օր քաղաքս տեսնելու եմ նորից այնպիսին, ինչպիսին էր «մինչև»… Վստահ եմ»,–տեսանյութին կից գրել է Մխիթարյանը։