Գլխավոր Լուրեր ՀՀ-ում տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, ջերմաստիճանի իջեցում չի սպասվում․ Գագիկ Սուրենյան

ՀՀ-ում տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, ջերմաստիճանի իջեցում չի սպասվում․ Գագիկ Սուրենյան

0
1324

Հանրապետությունում առաջիկայում գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության ներքո: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-նշել է Գագիկ Սուրենյանը: