Գլխավոր Լուրեր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Բանկային գաղտնիքի մասին օրենքին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Բանկային գաղտնիքի մասին օրենքին

0
1295

Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովն ի վերջո առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծին: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այս օրենքի նախագծում Կենտրոնական բանկը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչը «իմ քայլի» համար կարևոր սկզբունքային մոտեցումներից է, առաջին ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք նախագծին՝ պայմանով, որ այն առաջարկները, որոնք կտրամադրվեն խմբակցության կողմից, ներառվեն երկրորդ ընթերցման ընթացքում»,- ասաց Մակունցը:

Ընդդիմությունը նախագծին դեմ քվեարկեց, այն ընդունվեց ձայների՝ 57 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Այս դրույթի ընդունման նպատակն է անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: