Գլխավոր ՇոուԲիզ Գրիգը սկսել է երգել. հումորիստի տեսահոլովակի հերոսուհին Դիանա Շատվերյանն է, իսկ կինը`...

Գրիգը սկսել է երգել. հումորիստի տեսահոլովակի հերոսուհին Դիանա Շատվերյանն է, իսկ կինը` Սոնան, չի նկարահանվել

0
2327

Tert.am Life-ը գրում է․

Ամանորյա սեղան ու պատրաստություններ, ընտանեկան խառնաշփոթ և հումոր։ Գրիգ Գևորգյանը հանրությանը կներկայանա նոր ձևաչափով՝ ամանորյա տրամադրությամբ տեսահոլովակով:

Վերջին ամիսների ամենահայտնի հիթերից մեկը՝ Բիլի Այլիշի Bad guy ստեղծագործությունը, Գրիգը ներկայացնելու է Ամանորին նվիրված հումորային բառերով։  Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանմանը, զրուցել հերոսների հետ և լուսանկարել ամենահետաքրքիր դրվագները։

«Նպատակս ոչ թե երգիչ դառնալն է, այլ հումորային տեսահոլովակով ներկայանալը։ Իհարկե, նախկինում եղել է, որ երգեմ և ստացվել է, բայց այս տեսահոլովակով ուղղակի ծիծաղելի բան ենք ներկայացնելու։ Բառերը գրել ենք ես, Վանը և իմ ներկայացման սցենարիստներից Արմեն Սարգսյանը։ Մեզ շատ-շատ օգնել են Սոնան և Էմման՝ իմ և Վանի կանայք։ Երգի ձայնագրությունն իրականացրել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակը նկարահանում է իմ ընկերներից մեկը՝ Վահան Եփրեմյանը»,-ասաց Գրիգը։

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դիզայներ-ոճաբան Դիանա Շատվերյանն է։ Մինչ Դիանան կպատրաստվեր նկարահանվելուն, տարածքում ակտիվ աշխատում էր Գրիգի կինը՝ Սոնան։

Հարցին, թե ինչու է այս անգամ բեքսթեյջում, պարուհին կատակով պատասխանեց․ «Գրիգն ինձ նկարահանվելու առաջարկ չի արել, եթե աներ, կարևոր կլիներ հոնորարի չափը։ Եթե առաջարկ ստանայի, կմտածեի այդ մասին: Կախված նրանից, թե ինչ պետք է անեի, կորոշեի՝ նկարահանվե՞լ, թե՞ ոչ»։

Պարուհու այս կատակին Գրիգն արձագանքեց․ «Դե ես էլ բողոքում եմ, որ գնում եմ տուն ու պատրաստի ուտեստ չկա, բայց չեմ ասում չէ՞ այդ մասին։ Իրականում իմ տեսահոլովակն այնքան լուրջ չէ, որ Սոնան պարեր, բայց այնքան լուրջ էր, որ Դիանան խաղար այդ տեսահոլովակում»։

Սմեն դեպքում Սոնան տեսահոլովակում ներգրավվածություն ունի։  «Իմ խմբի փոքրիկ աղջիկները կպարեն տեսահոլովակում: Երկար պատրաստվելու հնարավորություն չենք ունեցել, սակայն ուզած-չուզած իմ մասնակցությունը Գրիգի գործերում շատ է լինում։ Սկսել եմ քիչ, թե շատ հասկանալ նրա աշխատանքից, որովհետև այնպես է ստացվում, որ ես էլ եմ լինում այնտեղ, որտեղ նա է աշխատում։ Գրիգն իմ գործում է պահանջկոտ, ես՝ իր։ Կարծում եմ՝ սա իդեալական է, որովհետև պահանջկոտ լինելը հանգեցնում է նրան, որ շատ լավ արդյունք ստանանք»,-ասաց պարուհին։

Ամբողջական նյութը կարդացեք աղբյուր կայքում: