Գլխավոր Քաղաքական «ՍԴ-ի միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է. իշխանությունը ցանկանում է գրավել այդ անառիկ...

«ՍԴ-ի միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է. իշխանությունը ցանկանում է գրավել այդ անառիկ ամրոցը». Գևորգ Պետրոսյան

1685
0

168.am-ը գրում է․

Հայաստանի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ցանկանում ենք օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց ուղարկել կենսաթոշակի։ Իհարկե՛, հիմա կասեք, թե հարկադրաբար չէ, կամավոր է. բայց ո՞վ չի հասկանում, որ կամավոր չէ և ամբողջ պետական ապարատը լծվել է այս գործին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը հարց հնչեցրեց՝ իսկ ինչո՞ւ է ընտրվել հենց Սահմանադրական դատարանը և ինչո՞ւ այս նույն գայթակղիչ առաջարկը չի ներկայացվում Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորներին։

«Չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկինների ժամանակ։ Հետո, երբ խոսում եք 20 տարվա մասին, ապա պետք է նշեմ, որ 20 տարի առաջ այսօրվա Սահմանադրական դատարանի որևէ անդամ ընտրված չի եղել։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ պետական մարմնից դժգոհ եք, վրեժխնդիր եք լինում անձերից, այս ի՞նչ մոտեցում է։ Դե ՏԻՄ-երին ու մարզպետներին էլ այդ առաջարկներն արեք, գնացե՛ք, տեսեք, թե ի՞նչ դժգոհություն կա մարզպետարանների դիմաց կանգնած քաղաքացիներից, բա ինչի՞ նրանց չեք անում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նիստին ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս հարկատուններից հարցրե՞լ է՝ նրանք համաձա՞յն են վճարել չաշխատող դատավորին 800 հազար դրամ։

«Իսկ եթե դուք ցանկանում եք Վրաստանի օրինակը բերել, ապա պետք է հիշեցնեմ, որ Վրաստանի փոխվարչապետ պաշտոնյան ասաց, որ խորհուրդ է տալիս այս փորձը կիրառեք ոչ թե անձանց դեմ, այլ օրենսդրությունը կատարելագործելու համար։ Սա, փաստորեն, ուղղված է անձանց դեմ։ Գիտեք՝ ինչո՞ւ է ուղղված, որովհետև ՍԴ-ն մնացել է այն միակ անառիկ ամրոցը, որը գրավելով իշխանությունը ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել, այդ թվում և այդ չարաբաստիկ «Ստամբուլյան կոնվենցիան»»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև շեշտեց, որ այս օրենքի նախագիծը քաղաքական է, որի մասին խոստովանել են հենց իշխանությունները։

«Այդ մասին ասել է տխչահռչակ Վահե Գրիգորյանը, որն այսօր ՍԴ-ի միակ ճգնաժամն է։ Այդ մասին ասել է նաև Տիգրան Ավինյանը. նա ասել է, որ ՍԴ խնդիրն ունի քաղաքական բնույթ»,- խոսքը եզափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նոր տեսանյութ.