Գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Մոլդովային

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Մոլդովային

2247
0

Հայաստանի ազգային հավաքականն Ավստրիայում անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին Տիրոլի «Սպորտպլատս Քեմատեն» ստադիոնում ուժերը չափեց Մոլդովայի ազգային հավաքականի հետ:

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում Մինասյանի ֆուտբոլիստները երկու լավ պահ ունեին: Մկրտչյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ Մխիթարյանի անցումից ու հարվածից հետո լավ խաղաց դարպասապահը:

Երկրորդ կեսում մեր ընտրանին նույնպես ուներ փոքր տարածքային առավելություն, սակայն երկու թիմերին գոլ խփել այդպես էլ չհաջողվեց:

Վարդան Մինասյանը վերադարձից հետո երկու ընկերական հանդիպում անցկացրեց և երկուսում էլ չկարողացավ հաղթել: Մայիսի 29-ին մեր հավաքականը ոչ-ոքի` 1:1 էր խաղացել Մալթայի ընտրանու դեմ: