Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». ՀՀԿ-ն Արա Բաբլոյանին գործուղել է Մոսկվա. Ռուսաստանը վրդովված է

«Հրապարակ». ՀՀԿ-ն Արա Բաբլոյանին գործուղել է Մոսկվա. Ռուսաստանը վրդովված է

0
1991

«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։

Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, և այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի կարծում են, որ այդ գործում կարող է որոշակի դերակատարում ունենալ տարեց և հավասարակշիռ Բաբլոյանը, ում ռուսները նորմալ են ընկալում։

Նա այս օրերին գտնվում է Մոսկվայում՝ պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովին է մասնակցում և երեկ ելույթ է ունեցել «միջազգային անվտանգության թեմայով»՝ ընդգծելով․ «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետևողական և կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձևաչափով»: Բաբլոյանը նաև հանդիպել-զրուցել է Պետդումայի նախագահի հետ։

Այս օրերին Մոսկվա է մեկնել նաևԳագիկ Ծառուկյանը, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում «Եդինայա Ռոսիայի» և Պետդումայի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների թեման ՀՀ «ներքաղաքական իրավիճակն» է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում