Գլխավոր Լուրեր Միջազգային Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 69-ի

Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 69-ի

1320
0

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի, երկուշաբթի երեկոյան հայտնել է կենտրոնամերիկյան երկրների դատական գիտությունների ազգային ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինստիտուտի տեղեկություններով՝ 69 մարմիններից մատնահետքերի և ֆիզիկական այլ բնութագրերի օգնությամբ ճանաչվել են միայն 17-ը: Ամենաշատը՝ 60 մարդ, զոհվել է Էսկուինտլա դեպարտամենտում: Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեպարտամենտում գործարկվել է 2 շարժական դիահերձարան և սառցարան՝ մարմինները պահպանելու համար: Հետագա նույնականացման նպատակով մարմինները պահպանելու համար օգտագործվում է նաև չոր սառույց:

Աղետի հետևանքով 46 վիրավոր կա, տարհանվել է 3,26 հազար մարդ, ժամանակավոր ապաստարաններում են տեղավորել 1,68 հազարին, աղետից ընդհանուր տուժել է երկրի 1,7 մլն բնակիչ: