Գլխավոր Լուրեր Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր

Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր

0
828

Ադրբեջանական ԶՈւ-երը դեկտեմբերի 17-ին կեսգիշերին մոտ շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը: