Գլխավոր Սպորտ «Ռեալի» հայտացուցակը՝ «Բարսելոնայի» դեմ

«Ռեալի» հայտացուցակը՝ «Բարսելոնայի» դեմ

1268
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հետաձգված հանդիպման հայտացուցակը:

Հայտացուցակից դուրս են մնացել բելգիացի հարձակվող Էդեն Ազարը և բրազիլացի պաշտպան Մարսելոն, որոնք ապաքինվում են վնասվածքներից:

«Ռեալի» հայտացուցակը՝

Դարպասապահներ. Կուրտուա, Արեոլա, Ալտուբի

Պաշտպաններ. Կարվախալ, Միլիտան, Ռամոս, Վարան, Նաչո, Մենդի

Կիսապաշտպաններ. Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո

Հարձակվողներ. Բենզեմա, Բեյլ, Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: