Գլխավոր Իրավական Մանրամասներ այսօրվա առանձնակի դաժանությամբ սպանության դեպքից. սպանողը թուրք է (տեսանյութ)

Մանրամասներ այսօրվա առանձնակի դաժանությամբ սպանության դեպքից. սպանողը թուրք է (տեսանյութ)

949
0

Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։

Ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել են մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին,այս մաին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի  տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է և Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել էին 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային հարվածի հետքեր:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։