Ինչպես հաղորդում է հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Ես կարող եմ ձեզ հայտնել, որ առաջին հանդիպումը պլանավորված էՄինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան ժամը 9-ին»,- ասել է նա լրագրողներին:
Սանդերսը նշել Է, որ գագաթնաժողովի նախապատրաստումն «ընթանում է ակտիվորեն»: «Թրամփի թիմը Սինգապուրում համաձայնեցնում է լոգիստիկայի վերջնական մանրամասները եւ այնտեղ կմնա մինչեւ գագաթնաժողովի սկսվելը»,- հայտնել է նա: