Գլխավոր Սպորտ Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն. Հենրիխ Մխիթարյանի մորը հեռացրել են...

Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն. Հենրիխ Մխիթարյանի մորը հեռացրել են ՀՖՖ-ից (Տեսանյութ)

942
0

Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն. Հենրիխ Մխիթարյանի մորը հեռացրել են ՀՖՖ-ից։

«Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն», ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։

«Ամեն ինչ նախապես որոշված էր, արված էր, նոր բան չպիտի որոշվեր այսօր: Ընտրությունների ժամանակ ես հասակացա, թե ինչն ինչ է։ 40 տարի ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել»- նշեց Մխիթարյանի մայրը:

Թաշչյանի պնդմամբ՝ նախագահի թեկնածուների համար ստեղծվել էին մրցակցության անհավասար պայմաններ: «Միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր, արդեն մեծ ճնշում էր»,-ասաց Թաշչյանը:

Մանրամասները տեսանյութում.