Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում տարած հաղթանակին:
«Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը: Շնորհակալ եմ բոլորից, որոնք իրենց ձայնը տվել են ինձ»,- գրել է Մխիթարյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ հավաքելով 109 միավոր` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:
104 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
https://www.instagram.com/p/B76Xap1BX3S