Գլխավոր Սպորտ Զիդանը նշել է աշխարհի լավագույն մարզիչին

Զիդանը նշել է աշխարհի լավագույն մարզիչին

1051
0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համարում է աշխարհի լավագույն մարզիչը:

«Աշխարհի լավագույն մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է: Ես այս մասին բազմիցս հայտարարել եմ:

Լավագույն մարզիչների թվում կնշեմ նաև «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Նա, իրոք, հրաշալի մասնագետ է, և ես չեմ հասկանում վերջին շրջանում նրա հասցեին հնչող քննադատությունների պատճառը»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում տեղի կունենա մադրիդյան դերբի. «Ռեալը» տանը կընդունի «Աթլետիկոյին»: