Գլխավոր Լուրեր Ունենալու ենք տաք փետրվար. օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4...

Ունենալու ենք տաք փետրվար. օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում. Գագիկ Սուրենյան

0
957

Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»,-գրել է Սուրենյանը։