Գլխավոր Իրավական Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին

1875
0

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։

Այս մասին հայտնում է InfoPort.am-ը:

Ըստ նախնական տվյալների` նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի որ առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։

Կայքի աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։

Ըստ նախնական վարկածի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց։