ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ infoport.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Ն. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ infoport.am կայքը լուր էր հրապարակել՝ հայտնելով, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին՝ կպչուն ժապավենով կապկպված: