Գլխավոր Լուրեր Միջազգային Ռուսաստանի երկու սահմանամերձ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի պատճառով

Ռուսաստանի երկու սահմանամերձ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի պատճառով

616
0

ՌԴ Պրիմորիեի երկրամասի՝ Չինաստանի հետ սահմանային երկու շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ պայմանավորված չինական նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ:

Ինչպես հաղորդոմ է Lenta.ru-ն, այդ շրջաններում արդեն կացության իրավունքով մեկուսացման կենտրոններ են ստեղծում Չինաստանից ժամանած արտասահմանցիների համար: Նշվում է, որ մեկուսացման կենտրոնները՝ մարդկանց կարանտինային իրավիճակում պահելու համար արդեն գործում են Արտեմովսկի քաղաքային, ինչպես նաև Պոգրանիչնի և Օկտյաբրսկի շրջաններում: Բացի այդ, արտակարգ դրություն է սահմանվել Խասանսկի շրջանում:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգել է Չինաստանի հետ սահմանը փակելու և կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված այլ միջոցառումների մասին:

Վերջին տվյալներով՝ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսից 305 մարդ է մահացել, բուժվել են 346-ը: Վարակվածների թիվը գերազանցել է 14 000-ը: