Գլխավոր Իրավական ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ բժշկական փաստաթղթերով զինծառայությունից տարկետում ստանալու եւ ժամկետից շուտ...

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ բժշկական փաստաթղթերով զինծառայությունից տարկետում ստանալու եւ ժամկետից շուտ զորացրվելու դեպքեր

754
0

Բացահայտվել են կեղծ բժշկական փաստաթղթերով զինծառայությունից տարկետում ստանալու եւ ժամկետից շուտ զորացրվելու դեպքեր:

Այս առնչությամբ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշորչափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019 թվականին ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության եւ բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու եւ դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, այնուհետեւ նրա օժանդակությամբ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ հիշյալ ծանոթը ինչպես վերը նշված, այնպես էլ այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու եւ զինծառայողներին ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով, վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019 թ.-ի ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Անհերքելի ապացույցների առկայության ներքո կաշառք ստացած հիշյալ պաշտոնատար անձը խոստովանել է կատարած հանցագործությունը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը եւ կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: