Գլխավոր Լուրեր Պատահարներ Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճանշինի 62-ամյա աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ...

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճանշինի 62-ամյա աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո КрАЗ-ով վթարի է ենթարկվել. նրա դին մոտ 300 մետր դուրս են բերել ձորից

1111
0

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սասուն Ղարիբյանն ու տեսուչ Դավիթ Գալստյանը դեպքի վայրում հսկողություն են իրականացնում, մինչև կժամանի քննչական խումբը:

Մանրամասները՝ այստեղ։