Գլխավոր Լուրեր Միջազգային Չինաստանում հայտարարել են թռչնագրիպի բռնկման մասին

Չինաստանում հայտարարել են թռչնագրիպի բռնկման մասին

0
1565

Չինաստանում հայտարարել են H5N6 վիրուսի (կամ թռչնագրիպի) բռնկման մասին։

Բռնկումը տեղի է ունեցել Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգի Սիչուն գավառի Նանչուն քաղաքային շրջանի ֆերմաներից մեկում։ Մարդկանց վարակման դեպքեր դեռեւս չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Բռնկման օջախ հանդիսացող ֆերմայում եղել է 2497 հատ տնային թռչուն, որոնցից վարակվել է 1840-ը եւ սատկել։