Գլխավոր Լուրեր Միջազգային Բողոքի ցույցեր՝ Մարոկկոյում՝ ընդդեմ «Դարի գործարքի»

Բողոքի ցույցեր՝ Մարոկկոյում՝ ընդդեմ «Դարի գործարքի»

1186
0

Հանգստյան կիրակին բավական անհանգիստ էին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց ընդդեմ ԱՄՆ կողմից առաջարկվող Մերձավոր-Արեւելյան կարգավորման պլանի, որը հայտնի է «Դարի գործարք» անվանումով։

Ցուցարարները իրենց հետ ունեցել են Պաղեստինի ազատագրման կազմակերպության դրոշներ, վանկարկել «Կեցցե Պաղեստինը» կարգախոսը, կոչ արել բոյկոտել ամերիկյան ապրանքները, Միացյալ Նահանգները որակել որպես խաղաղության թշնամի երկիր։ Մի շարք ցուցարարներ նույնիսկ այրել են Իսրայելի դրոշը եւ դեմ արտահայտվել Մարոկկո-Իսրայել հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձին։

Նշենք, որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ։