Գլխավոր Լուրեր ՀայԹեք Չինաստանում այսօր թողարկված Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը վաճառվել է վայրկյանների...

Չինաստանում այսօր թողարկված Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը վաճառվել է վայրկյանների ընթացքում

1042
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

Չինաստանում Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը սպառվել է վաճառքի մեկնարկից հետո 37 վայրկյանում: Այս մասին հաղորդում է GSMArena պորտալը:

Սմարթֆոնը թողարկվել է հունիսի 5-ին: Հաջորդ խմբաքանակի վաճառքը նախատեսվում է հունիսի 12-ին՝ տեղի ժամանակով առավոտյան 10-ին:

Հայտնի է, որ Mi 8 սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է մայիսի 31-ին: Այն ներկայացվել է երկու տարբերակով: Բազային տարբերակն ստացել է 6.21 դյույմ անկյունագծով էկրան: Սարքավորման հիմքում ընկած է Snapdragon 845 պրոցեսորը:

Գաջեթի վաճառքն առայժմ իրականացվում է միայն հայրենիքում: Նորույթի արժեքն է 360 եվրո: Ավելի ուշ նախատեսվում է վաճառք իրականացնել այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իսպանիայում, Հնդկաստանում:

Tert.am