Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Առողջապահության վերանշանակված փոխնախարարը քննադատված նախագծերի հիմնական հեղի­նակն է

«Ժողովուրդ». Առողջապահության վերանշանակված փոխնախարարը քննադատված նախագծերի հիմնական հեղի­նակն է

2435
0

«Կառավարության կազմը երեկ կրկին համալրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված չորս նշանա­կումներից միայն մեկի անունն էր թերևս ավելի շատ հայտնի հանրությանը: Սերգեյ Խաչատրյանը, որը հասարակության կողմից քննադատված նախագծերի հիմնական հեղի­նակն է, կրկին նշանակվեց առողջապահության նախարարի տեղակալ:

Ընդգ­ծենք, որ նա դեղերի՝ դեղատոմսով վա­ճառքի որոշման առաջին ջատագովնե­րից էր, բացի այդ, նրա նախագծերից էր նաև հանրային վայրերում ծխելն արգե­լող, դրա դիմաց ահռելի տուգանքներ կիրառելու նախաձեռնությունը, որը ևս հանրության դիմադրությանն արժանա­ցավ: Ընդ որում «Ժողովուրդ» օրաթեր­թը պարզեց, որ Ս. Խաչատրյանը նաև ՀՀԿ անդամ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Реклама 08