Գլխավոր Քաղաքական Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է Նարեկ Սամսոնյան

Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է Նարեկ Սամսոնյան

0
1545

News.am-ը գրում է․

Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, ՀՔԾ շենքի մոտ լրագրողներին  ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով  «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ հարավիրվել  է ՀՔԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։Նարեկ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

«Փաշինյանը այս ամեն ինչը անելով ունի 2 նպատակ` նվազագույն եւ առավելագույն: Նվազագույնը` Antifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, եւ ասելը, որ ով մեր ընտանիքի կողմից արված վատ բաները` այսինքն ժողովրդի հաշվին արված ճոխությունները հրապարակի, էդ մարդը կենթարկվի նմանատիպ հետապնդման: Առավելագույն նապատակն է, որպեսզի ինձ մեկուսացնեն, մինչեւ էդ հանրաքվեն, քարոզչության  ընթացքում ես լինեմ մեկուսացված: Վստահ եմ, որ ոչ առաջինը, ոչ երկրորդը չի իրականանլու, որովհետեւ ես հայտարարում եմ, որ սրանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր կունենան չնչին տեղեկություններ, մենք պատրաստ ենք հրապարակել, անկախ նրանից, թե դրանից հետո քանի հոգի իմ եւ կայքի նկատմամբ կկարողանա կատարել նմանատիպ ոտնձգություն»,-ասաց նա:

Սամսոնյանը նշեց, որ իրենք թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մամուլի ձայնը կտրել, լռեցնել եւ սահմանափակել մամուլի ազատությունը:

Սամսոնյանը հավելեց, որ իրենք ՀՔԾ-ում հրաժարվելու են ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին ավելի վաղ կանչել էին ՀՔԾ  որպես վկա ցուցմունք տալու: Դրանից հետո  նա հայտարարել էր, որ իր ցուցմունքը կեղծվել է, ինչին ի պատասխան հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն: