Գլխավոր Լուրեր ԳՇ պետն ու Դավիթ Տոնոյանը վարչապետի մոտ են

ԳՇ պետն ու Դավիթ Տոնոյանը վարչապետի մոտ են

0
782

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, երեկ՝ վարչապետի Գերմանիայից վերադառնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է հրավիրվել կապված բանակում խաղաղ պայմաններում մահացությունների դեպքերի հետ:

Irakanum.am-ը գրել էր, որ միաժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրված խորհրդակցություն ոլորտի պատասխանատուների հետ: Աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ խորհրդակցությանը հաջորդի պաշտոնանկություններ:

Եվ ահա հայտնի դարձավ, որ քիչ առաջ կառավարությունում մեկնարկել է խորհրդակցություն վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է նաեւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու ԳՇ պետ Արտակ Դավթյանը։