Աֆրիկայի ամենից ուժեղ մարդու համարումն ունեցող Այրոն Բիբին պատմել է, թե ինչ սննդակարգի է հետևում, իր ուժը պահպանելու համար։
«Օրական ես կարող եմ ուտել մինչեւ ութ հավ։ Այդ կերպ ես պահպանում եմ անհրաժեշտ մակարդակի վրա իմ օրգանիզմի սպիտակուցի պարունակությունը։ Բացի այդ, ես ուտում եմ նաեւ մրգեր, բանջարեղեն, որոնք պարունակում են ածխաջրեր։ Սա այն դիետան է, որը իրականում անհրաժեշտ է լավ աթլետի համար»,- ասել է Բիբին։
Sun Sport-ը մանրամասնում է, որ Այրոն Բիբին ծնունդով Բուրկինա Ֆասոյից է։ Նրա քաշը 187 կգ է։