Գլխավոր Քաղաքական Արցախում քաղաքական ակտիվ փուլ ենք մտնում. նոր զարգացումներ են լինելու. Դավիթ Բաբայան

Արցախում քաղաքական ակտիվ փուլ ենք մտնում. նոր զարգացումներ են լինելու. Դավիթ Բաբայան

0
2776

NEWS.am-ը գրում է․

Արցախում ստեղծված իրավիճակը կարելի է բաժանել երկու մասի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հասարակական տեսանկյունից իրավիճակը չափազանց հանգիստ է ինչպես միշտ: Որեւէ արտառոց բան չկա, ժողովուրդն ապրում է բնականոն կյանքով: Վիճակը լրիվ հանդարտ է:

Ինչ վերաբերում է քաղաքական տեսանկյունից իրավիճակին նայելուն, ապա մենք մտնում ենք հետաքրքիր ու ակտիվ մի ժամանակաշրջան: Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական կյանքում նոր զարգացումներ են լինելու»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ չցանկանալով ավելի մանրամասնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու:

Հարցին, թե արդյոք այդ զարգացումների համատեքստում պետք է դիտարկել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նա արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա»:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դեռ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ստորագրված չէ, իսկ հիմքերի մասին կխոսի ինքը՝ Արայիկ Հարությունյանը:

Շարունակությունը կարդացեք՝ այստեղ: