Հայաստանի տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: