Գլխավոր Սպորտ Ազարը բաց կթողնի Էլ Կլասիկոն: Նա վնասվածք է ստացել

Ազարը բաց կթողնի Էլ Կլասիկոն: Նա վնասվածք է ստացել

1053
0

Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջել է «Լևանտեին»։ Հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել «Արքայական ակումբի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը։

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ Էդեն Ազարն աջ կոճի վնասվածք ունի։ Բելգիացին չի կարողանա մասնակցել «Սիթիի» և «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղերին։

Տեղեկություններ կան, որ այս վնասվածքի պատճառով Ազարը կարող է բաց թողնել շուրջ երկու ամիս։