Մեծ Բրիտանիայի ավտոմասնագետները անվանել են այն մեքենան, որում վերջին 15 տարիների ընթացքում վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել:
Պարզվում է, որ ամենաամուր մեքենան հաջողվել է պատրաստել Volvo ապրանքանիշին, իսկ մեքենայի սերիան է՝ Volvo XC90: Այս մեքենան հայտնվել է ճանապարհներին 2002 թվականին, և այսքան տարի այս մեքենայի ոչ մի վթարում մարդ չի զոհվել։
Անհավատալի է, չէ՞:
Եվ դա շնորհիվ այն բանի, որ մեքենան հագեցած է յուրահատուկ ֆունկցիայով՝ անվտանգ ավտոմատ արգելակում վտանգավոր իրավիճակներում: Այսինքն՝ մեքենան ինքնին ձեզ փրկում է առավել արտակարգ իրավիճակներում: