Երկու տարի առաջ այլ անձի տեսանյութն է եղել՝ սարքված, մոնտաժված։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վերջերս ենթադրյալ ադրբեջանցու կողմից Երեւանում նկարահանված տեսանյութին։
«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել եւ կողքից իբրեւ ադրբեջանցի է զրուցում եւ այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել եւ իրականությանը չհամապատասխանող, իհարկե դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք եւ կլուսաբանենք»,– ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին: