Գլխավոր Լուրեր Իրանից Հայաստան ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր...

Իրանից Հայաստան ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ

0
1237

Թեհրան–Երևան երկրորդ հատուկ չվերթով ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։

Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,– գրել է նա։