Արցախի պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:
Ստորև ներկայացնում ենք Գրիգորի Մարտիրոսյանի կենսագրությունը:
2000-2005 թթ.-ին Մարտիրոսյանը աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:
2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2008 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
2015 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2017 թ.-ին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: