Գլխավոր Լուրեր Միջազգային Վատիկանը հայտարարել է՝ Հռոմի Պապը հիվանդացել է կորոնավիրուսով

Վատիկանը հայտարարել է՝ Հռոմի Պապը հիվանդացել է կորոնավիրուսով

1178
0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է MSM News-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բարձրաստիճան հոգեւորականների մոտ կորոնավիրուսի փորձանմուշների արդյունքները դրական արդյունք են տվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պապը հրաժարվել է պատարագից եւ այլ կարեւոր պաշտոնական միջոցառումներից ՝ վատ ինքնազգացողության պատճառով: Հռոմի պապը եւ նրա երկու վարակված օգնականները տեղավորվել են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:

Հոտի հետ վերջին հանդիպման ժամանակ Պապը խոսել է կորոնավիրուսի մասին.«Ես կցանկանայի կրկին իմ ցավը հայտնել նրանց, ովքեր հիվանդ են կորոնավիրուսով, եւ այն բուժաշխատողներին, որոնք խնամում են նրանց», – ընդգծել է քահանայապետը: