Գլխավոր Լուրեր Նոր բացառիկ մանրամասներ. Ինչի՞ համար է հարսը խեղդամահ արել սկեսուրին

Նոր բացառիկ մանրամասներ. Ինչի՞ համար է հարսը խեղդամահ արել սկեսուրին

0
1711

Նոր բացառիկ մանրամասներ. Ինչի՞ համար է հարսը խեղդամահ արել սկեսուրին

ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզում, ըստ նախնական վարկածի, հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից: Հովտաշատ գյուղում տարածված լուրերի համաձայն՝  ընտանիքում առանձնատունը կտակելու հարցի շուրջ տեւական ժամանակ կռիվ է եղել:

Առանձնատան սեփականատեր 75 -ամյա Սոնա.Ս-ն ունի մեկ որդի, եւ նա որդուն, հարսին ասել է, որ տունը կտակելու է քրոջ երեխաներին, ինչի շուրջ էլ տան անդամները երկար ժամանակ կոնֆլիկտ են ունեցել:

Ըստ գյուղում տարածված լուրերի՝ չի բացառվում, որ հարսը հենց տունը կտակելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել սկեսուրին:

Նշենք, որ հարսը 31-ամյա Գ. Զ-ն ձերբակալված է, նա այս պահին քննչական բաժնում ցուցմունք է տալիս դեպքի մասին: Գյուղի բնակիչները ասացին, որ նա ունի 3 եւ 8 տարեկան երկու երեխա:

Հիշեցնենք, որ  shamshyan.com կայքը հայտնել էր, որ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։