Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում նա խեղդամահ է արել սկեսուրին:
31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...