Գլխավոր Լուրեր Պատահարներ Կրկին երկրաշարժ։ Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

Կրկին երկրաշարժ։ Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

7466
0

Հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից՝ տեղական ժամանակով ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: