Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Այս պահին հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...