Գլխավոր Իրավական Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

1129
0

ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- ասացին ոստիկանությունից:

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ըստ փաստաբանի՝ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, ոչինչ չեն բացատրել: